19 07 2022

Թեհրանում կայացել  է Թուրքիա-Իրան համագործակցության խորհրդի 7-րդ նիստը

Թեհրանում կայացել  է Թուրքիա-Իրան համագործակցության խորհրդի 7-րդ նիստը

Թեհրանում Իրանի և Թուրքիայի նախագահներ  Իբրահիմ Ռաիսիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացել է  Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստը: Այդ մասին  հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նիստը  կայացել է մամուլի համար փակ ձևաչափով:

Խորհրդի նիստին մասնակցում են երկու երկրների պատվիրակությունները։

Նիստի արդյունքում նախագահների ներկայությամբ կայացել է մի շարք միջկառավարական փաստաթղթերի ստորագրում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ